Raffi Menter

«Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին։ Վերջինս երկար լռությունից հետո ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ ու պատրաստվում է նորից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել։

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ է աչքի ընկել ոչ ստանդարտ հայտարարություններով, բայց և չենք կարող հերքել, որ իր ղեկավարած կուսակցությունը տևական ժամանակ և հատկապես Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ունեցել է հակաիշխանական կեցվածք, կուսակցության անդամները եղել են փողոց դուրս եկած քաղաքացիների կողքին։
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, մեղմ ասած, տարակարծությունների առիթ է հանդիսանում։ Վերջինս, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքին, մասնավորապես նշել է. «Նրան պահում են կալանքի տակ, բայց, կարծես, սպանությունների հետ կապված փաստեր չկան, որպեսզի ինքը կալանավորված մնա»: Հուսամ՝ այդպիսի փաստեր իրոք կան, ի հայտ կգան բուն դատավարության ընթացքում»։

Ստացվում է՝ Հովհաննիսյանն առնվազն կասկածի տակ է դնում Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, պատկան մարմինների գործողությունները Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...