HHK

ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է, որ ՀՔԾ քննիչներն այցելել են ՀՀԿ գրասենյակ։

«Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց Ա.Աշոտյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ քննիչներն այցելել են Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակ եւ Սահմանադրական դատարան՝ քննչական գործողություններ կատարելու։

ՀՔԾ-ից առայժմ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...