«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում կայացած նիստի կարևորագույն արդյունքներից մեկն Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրն էր, որը կգործի հոկտեմբերից՝ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ստեղծելով ազատ առևտրատնտեսական կապեր:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակեց: Ռոհանիի այցի արդյունքների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

– Պարո՛ն Ոսկանյան, Պուտին–Ռոհանի հանդիպումը գնահատեցիք պատմական: Վերջում կուզենայի ճշտել՝ այն, ըստ Ձեզ, որևէ շարունակություն կունենա՞:

– Ես կարծում եմ, որ չափազանց արդյունավետ կլինի, եթե Հայաստանը կարողանա մշակել ձևաչափ, որտեղ կհանդիպեն Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները հենց Հայաստանի տարածքում. երևանյան ֆորմատ կարելի է դա անվանել կամ միգուցե այլ անվանում գտնվի, բայց դա կարող է շատ արդյունավետ և օգտակար լինել մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու և տարածաշրջանում մեր հակառակորդներին, շախմատային լեզվով ասած, մատ անելու համար»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...