Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն` թալանածիդ մասին իմացել են:

Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ գրել, հայտարարւթյուններ անել, գցվել այս կամ այն նախկինի «գիրկը»:

Հետո քեզ օրենքի տառին համապատասխան կալանավորում են:

Հետո դու կամ մերձավորներդ քեզ հայտարարում են/ես քաղաքական հալածյալ:

Պրիմիտիվ քայլեր` քաղաքական կարիերան հետագայում շարունակելու փոքր հնարավորությունը պահպանելու համար:

Վարագույր»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...