Ոստիկանությունը շարունակում է սեփական շարքերը մաքրելու եւ ոստիկան կոչումը ստվերող ծառայողներին հայտնաբերելու գործընթացը։ Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հայտարարությունում:

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պահպանության տակ գտնվող Վերին Դավթաշենի ջրամատակարարման հիդրոտեխնիկական կառույցից տրակտորի շարժիչ և այլ դետալներ են գողացել։ Տարված աշխատանքների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը, ով ի պաշտոնե կոչված էր իրեն վստահված գույքն ու տարածքը պահպանելուն։ Նույն օրը նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

«ՎՏԲ» բանկի Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալից գումարով պահոցները գողանալու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել հոկտեմբերի 9-ին։ Վճարային տերմինալի պահոցները հափշտակել են՝ երկաթե դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...