Khachaturov

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի գտնվելու վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավթյանը նշեց, որ դատարանը պետք է վերջնականապես պարզի, թե որտեղ է եղել այդ ժամանակահատվածում Յուրի Խաչատուրովը:

«Դատարանը հարցի պատասխանը կտա, թե որտեղ է եղել Յուրի Խաչատուրովը: Ամբողջ մի ծառայություն է նախատեսված, որը ֆիքսում է՝ ով երբ է գալիս ու գնում: Մեկ-երկու հոգի չեն կարող որևէ մեկի մասին ասել՝ եկել է, թե ոչ»,- ասաց Դավթյանը:

Յուրի Խաչատուրովի պաշտպանի հարցին ի պատասխան ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի մասին տեղեկանալուց 20-25 րոպեի ընթացքում ժամանել է հրամանատարական կետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...