Այսօր Արփինե Հովհանիիսյանին պաշտպանում է Գեւորգ Պետրոյանը, որը 2 ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի խոսքերին։

Լրագրողի հարցին՝ եթե նույնկերպ իր հասցեին արտահայտվեին, ինքը ինչպես կարձագանքեր, պատգամավորն ասաց. «Ես ոչ մեկի անձնական դաշտ չեմ մտել, մի շարունակեք այդպես, այս իսկ պատճառով ինձ նման մեղադրանք մի առաջադրեք, իմ թիմակիցը հասուն տղամարդ է, նրան ուղղեք այդ հարցը, ես ասում եմ՝ ուր էին լրագրողները, երբ Գեւորգ Պետրոսյանը Աժ ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, ուր էիք, երբ նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից, ամենավերջին ձեւով անարգում էր մարդու իրավունքները, ես ուզում եմ ամեն ինչին համարժեք պատասխան տաք»։

Չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը որեւէ մեկին նման վիրավորանք հնչեցնի։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտության մասին։

«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Այդտեղ վիրավորական բան կա՞։ Նայած ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնում։ Եթե կոնտեքստից հանում եք, կարող է վիրավորական լինել»,–նշեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...