«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարդանյանին ազատել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից։

Վարդանյանը, ով Դեր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսն է, «Փաստ» թերթի տեղեկություններով, սերտ կապեր է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ, ինչն էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որ Փաշինյանը ազատվի նրանից…

Հայտնի է, որ Լեւոն Սարգսյանի՝ Լիբանանի հետ սերտ առնչությունների պատճառով վարչապետը խոշորացույցի տակ է առել տարածաշրջանում Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր գործչի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...