«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասաց Արմեն Չարչյանը:

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...