Pavel Manukyan

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է աբստամբների հարցաքննության փուլ:

Այսօր ցուցմունք է տվել Պավել Մանուկյանը: Բայց մինչ այդ, դատարանը հրապարակել է խմբի անդամներից մի քանիսի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի ու Տիգրան Եգորյանի՝ դատարանին ուղարկած գրավոր միջնորդությունը նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանը բավարար ժամանակ են խնդրել՝ հարցաքննված տուժողների և վկաների ցուցմունքները վերլուծելու համար, իրենց պաշտպանյալների պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց. «Ի՞նչ է նշանակում «բավարար ժամանակ»:

Դատարանը մեկ ամիս առաջ Տիգրան Եգորյանին իր խնդրանքով ուղարկել է նիստերի արձանագրությունների կրիչները, մինչդեռ հիմա պարոն Եգորյանը նորից ժամանակ է խնդրում՝ չհստակեցնելով, թե որքան»: Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ առնվազն երեք շաբաթ: Հսկայական նյութ է, չեն հասցնում ծանոթանալ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...