Ալիևը հակասում է ոչ միայն ինքն իրեն, այլև Մինսկի խմբի տասնյակ տարիների ամբողջ գործընթացին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ»:

«Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում որպես սկզբունք նշված է ժողովուրդների ինքնորոշման հարցը, և այդ հարցը Մինսկի խմբում սկսել են քննարկել, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է»,–ասաց նա, ապա անդրադարձավ ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ արձագանքին. Սպասում եմ Լավրովի արձագանքին Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» հայտարարության մասին

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...