Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք գործադիրի ղեկավարը գո՞հ է իր աշխատանքից։

«ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկութուններ և դժգոհություններ վարչապետն, այո՛, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերել, այլ՝ ՊԵԿ-ին։ Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող են։ Եթե հետագայում կլինի այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, ով ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ։ Ամփոխարինելի մարդ չկա», – նշեց պաշտոնյան։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...