ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձի գործով վճիռը հրապարակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ինչ պատիժ սահմանվեց դատարանի կողմից պատմական անուն ունեցող ամբաստանյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ, որ վերջինս թալանել էր ՀՀ վարչապետի եղբորորդու մեքենան:

Հիշեցննեք, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:00-ին, կոտրել է պահեստարան հանդիսացող Երևան քաղաքի Սիրահարների այգու դիմաց կայանված Սիփան Փաշինյանին պատկանող «Lexus RX 350» մակնիշի 35 UR 882 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ, հափշտակել է 1 հատ 150 000 ՀՀ դրամ արժողությամբ HP ապրանքանիշի «Elitebook» տեսակի դյուրակիր համակարգիչ, 1 հատ 26.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանիշի WiFi սարք. 1 հատ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ «GOLLA» ապրանքանիշի համակարգչային պայուսակ և 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20 տարվա հնեցմամբ «Արարատ» տեսակի կոնյակ»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...