Eduard Sharmazanov

Սոչիում Վալդայ ակումբի քննարկումներին մասնակցող Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, եւ վերջ: Ալիեւը ապրիլյան պատերազմից ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայտնվել է բարդ վիճակում:

Նա սկսել է ընդօրինակել Նիկոլ Փաշինյանին՝ նախ սելֆիներ արեց Բաքվի դատարկ փողոցներում, հիմա էլ հակադարձում է՝ նրա խոսքերը հակառակը շրջելով:

Արցախը Հայաստան է ու վերջ արտահայտությունը լրջորեն անհանգստացրել է ոչ միայն Ալիեւին, այլեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Լավրովը վերջերս քննադատեց Նիկոլ Փաշինյանին այդ հայտարարության համար, ասելով, որ դա չի նպաստում բանակցային գործընթացին:

Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքեց Լավրովի հայտարարությանը, նրան հիշեցնելով, որ պետք է զերծ մնալ միակողմանի հայտարարություններից որպես Մինսկի խմբի համանախագահ միջնորդ երկիր:

Եվ ահա, որպես Մինսկի խմբի համանախագահ միջնորդ երկիր, Լավրովը պարտավոր է պահպանել անաչառությունը եւ քննադատել Ալիեւին: Բայց դա անելը չափազանց դժվար է, քանի որ ներկայում Մոսկվայից շարունակվում է բոլոր ուղղություններով Հայաստանի դեմ արշավը, եւ այդ ուղղություններից մեկն էլ Հայաստանին բանակցային գործընթացի դադարեցման մեղադրանքն է:

Թե ինչ է բանակցային գործընթացը Բաքվի պատկերացմամբ եւ ինչին այն պետք է ծառայի՝ պարզ է շատերին:

Հ.Գ. ՀՀԿ խոսնակ Շարմազանովը նույնպես բազմիցս քննադատել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը Արցախ է եւ վերջ հայտարարության համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...