Vitali Balasanyan

ԼՂ հիմնախնդրի լուծման այն փաթեթը, որը կար նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, պետք չէ հրաժարվել դրանից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Այդ փաթեթն ինչքան էլ հակահայ լինի, բայց դա մեկ փաթեթ է, որի շուրջ հավաքվում են ու խոսում: Երբ Փաշինյանն ասում է՝ նոր տեսլական եմ առաջարկել, Մինսկի խմբի այս տարիներին կատարած աշխատանքը հօդս է ցնդում: Եվ մենք տեսանք արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք բացասկան են պատասխանել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է և վերջ: Ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է և վերջ: Մենք բոլոր գիտենք, որ Արցախը Հայաստան է, բայց այն քաղաքականությունը, որը պետք է վարենք ու վերջնական ստանանք քաղաքական լուծում Արցախի համար, հետևյալն է՝ Արցախի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Բալասանյանը պատասխանեց. «Բայց Նիկոլ Փաշինյանը այն ուղեգիծը, որն ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի այդ հայտարարություններն անի, որպեսզի Արցախը որպես սուբյեկտ չվերադառնա բանակցային սեղան»:

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, ոչ չի բացառվում, որ Իրանի հետ մեր Հայաստանի սահմանները կարող են փակվել, չի բացառվում, որ Լարսում ինչ-որ խնդիրներ կլինեն ու ճանապարհները կփակվեն, և Բոլթոնի հայտարարությունը՝ որ Ղարաբաղից դուրս եկեք, Ստեփանակերտում մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Բոլթոնի ծրագիրն է՝ րոպե առաջ ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի, ավելի շուտ Միացյալ Նահանգների զորքերի տեղակայումը արցախա-իրանական սահմանին: Վերջին ամիսներին, երբ սրվել էր այդ մեծ բումը, Պարսից ծոցում նավերի հետ կատարվածը, տեսանք անօդաչու սարքերը, տեսանք Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում, որևէ կասկած չկա, որ այդ ծրագիրը արևմտյան ծրագիր է, որն ուղղորդվում է ԱՄՆ կողմից: Ես չեմ ասում, որ նախագահ Թրամփի կողմից է արվում, միգուցե կգա ժամանակը և դրա մասին կխոսեմ, բայց Բոլթոնի հայտնի ծրագիրն այն է, որը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի, շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի, շարունակությունն է վերջին հայտարարությունների: Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերությունների վատթարացում: Կարող եմ ասել, որ Հայաստանի վարչապետը տեղյակ էլ չի, թե ինչ է կատարվում Արցախի ու Իրանի սահմանին, որտեղ երկու մեծ ջրամբար է կառուցվում», ասել է Վիտալի Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր Ստեփանակետրում հրավիրած ասուլսում ասաց, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում շարունակում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն, ըստ Բալասանյանի, հետևյալն էր՝ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն ու ստատուս Ադրբեջանի կազմում: Եվ առ այսօր, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ տեսակետից:

Նա դրվագ պատմեց Աղդամում տեղի ունեցած ռազմական գործողություններից:

«ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, երբ մենք սկսել էինք կրակակետերը բացել, ցամաքային ճանապարհ բացել ՀՀ հետ, բոլոր ժամանակներում դեմ են արտահայտվել: Պաշտոնական ու պատասխանատու հայտարարություն եմ անում: Հետո, երբ մենք ազատագրել ենք Քարվաճառի շրջկենտրոնը, 1993 թվականի Գորիսի հայտնի հանդիպմանը հրավիրվել էր այնտեղ այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն այն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս: Արցախյան կողմը, ռազմաքաղաքական իշխանությունը դեմ է արտահայտվել, և մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել: Հիմա բարձրաձայն ասում եմ՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության ո՞նց եք ազատագրել այդ տարածքները: Այդ հարցին թող պատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին ասեմ, արդեն իսկ մենք Քարվաճառի շրջանը, Շուշին, Լաչինի միջանցքն ազատագրել էինք, Ադրբեջանն ամբողջ ուժը կուտակել էր Աղդամի տարածքում: Մենք արդեն իսկ այդ ժամանակ տեսանք դրսից հրավիրված կամ ներս բերված այդ վարձկան քանակը՝ աֆղաններ, չեչեններ, մեծ խմբավորումներ, Ուկրաինան ինչպիսի աջակցություն էր ցուցաբերում: Եվ մենք այդտեղ խնդիր էինք դրել, Աղդամն այն կենտրոնացված ռազմաբազան էր, որտեղից մինիմում ամեն հինգ րոպեն մեկ Ստեփանակերտ քաղաքի վրա պայթում էին արկերը»,- ասաց նա:

Ըստ Վիտալի Բալասանյանի՝ իրենք խնդիր էին դրել, որպեսզի ազատագրեին այդ կրակակետերը, լռեցնեին դրանք:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական իշխանությունը դեմ գնաց մեր այդ որոշմանը: Ընդհուպ, երբ մենք սկսել էինք այդ հարձակողական օպերացիան, լուր ստացանք, մարդ ուղարկվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը, որպեսզի մենք հեռու մնանք այդ օպերացիայից: Բայց ԼՂՀ ռազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ ազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Մենք հուլիսի 22-ի երեկոյան սկսեցինք այդ օպերացիան: Եվ գիշերվա ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին դադարեցնել այդ օպերացիան: Մենք չենք դադարեցրել, դա ԼՂՀ ռամաքաղաքական իշխանության որոշումն էր: Մենք ազատագրել ենք Աղդամ քաղաքը»,- նշեց Բալասանյանը:

Նրա խոսքով՝ մոտ մեկ շաբաթ գրեթե ամեն օր հըրամաններ էին իջեցվում ՀՀ իշխանությունների կողմից, որ րոպե առաջ պետք է լքել Աղդամը: Բալասանյանն ասաց, որ ինքն անձամբ դեմ է եղել դրան, չի կատարել այդ հրամանը:

«Մեկ շաբաթ անց Աղդամում հայտնվում են Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Երկուսն էլ կենդանի են, կարող եք հարցում անել: Հայտնվել են Աղդամ քաղաքում տեղակայված իմ շտաբում, որտեղ գտնվել են իմ բոլոր գումարտակների հրամանատարները: Ես տեսա այդ մարդկանց մեր շտաբում, հարցը հետևյալն էր՝ ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել, որպեսզի դուք լքեք Աղդամի տարածքը: Ես չեմ ուզում կրկնել այդ կոշտ խոսակցութունը, ասել եմ՝ սա պատմաիրավական առումով մեր սեփականությունն է հանդիսանում: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին ու Վանո Սիրադեղյանին դուք հարցում արեք»,- հավելեց նա:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ սա շեշտում է, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է: Դա հետևյալն է՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»,- ասաց նա:

Ըստ Բալասանյանի՝ այն ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը տեսլականի մասին, չկա այդպիսի տեսլական: «Այն, ինչ ասում է, որ նոր փաստաղթղթեր է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահին, դա կարող է հին փաստթղթեր են, նոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի հանձնել: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ինչ-որ տեսլական, չկա այդպիսի տեսլական, տեսլականը Լևոն Տեր-Պետրոսյանի այն փաստաղթղթերն են, որոնք ինքը ժամանակ առ ժամամանակ դնում է շրջանառության մեջ: Այն է, իմ խորին համոզմամբ, ԼՂ լայն ինքնավարություն Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ: Եվ Նիկոլ Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»,- ասաց Բալասանյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...