Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին, Քարդաշյանը նշեց. «Այնքան հուզված եմ՝ այստեղ լինելու համար»:

Քիմ Քարդաշյանը, հատկանշական է, որ Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ`անմիջապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այստեղ այցելությունից հետո: Վլ. Պուտինը ամեն անգամ թաքնվում է պետական հանդիպումների ու հաղորդակցությունների շրջանակում, իսկ այն պահերին, երբ հնարավարություն կա հանդիպելու ՀՀ քաղաքացիների հետ, պարզվում է, նրչան անգամ սպասող ու նրան տեսակցող չկա:

Ահա այդ ֆոնին էլ Արևմուտքը շռնդալից ապտակ է հասցնում Պուտինին հենց Քիմ Քարդաշյանի միջոցով, ում ինչպես յուրաքանչյուր այցելությունն, այս անգամ էլ շռնդալից էր ՀՀ քաղաքացիների կողմից դիմավորելու, հյուրանոց մուտք գործելու ու այնտեղից դուրս գալու ժամանակ: Ահա, թե ում են սիրում, ընդունում ու սպասում Հայաստանում, հատկապես նոր սերունդն, ովքեր այլևս թելադրող են երկրում:

Եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպմամբ արտահայտվենք, ապա Քիմ Քարդաշյանի սթրինգն ավելի ուշադրության է արժանանում Հայաստանում, քան աշխարհակալ ու խսհմասեր Վլադիմիր Պուտինն՝ իր սպառնալիքներով ու ղարաբաղյան հարցում զենքի վաճառքի համար հակամարտությանը վերջ չտալու մկրտումներով:

Իսկ առհասարակ, պատահական չէ նաև, որ Երևանը դառնում է երկու մեծ գագաթաժողովների կազմակերպման վայր՝ իր վրա կենտրոնացնելով միլիոնավորների ուշադրությունը։ Իհարկե, միանգամայն տարբեր են ԵՏՄ-ի ու WCIT 2019-ի առաքելություններն ու օրակարգերը։ Խիստ նշանային է, որ այս WCIT 2019 համաժողովը հաջորդում է ԵՏՄ գագաթաժողովին՝ արտահայտելով մեր իրականության, Հայաստանի ռազմավարական տեսլականի ու պրակտիկ քաղաքականության կոնտրաստը։

ԵՏՄ-ն Հայաստանին պարտադրված անցյալ է, որը նաև ընթացիկ իրական քաղաքականության դրսևորում է՝ մեր երկիրն ինտեգրելով կամ կցելով մի համակարգի, սլավոնա-մահմեդական ավտորիտար մշակույթի, որն որևէ ընդհանուր բան չունի ոչ միայն մեր երազանքների, հեղափոխության օրակարգի, այլև՝ զարգացման պարադիգմայի հետ։ Ու թերևս խորհրդանական է, որ մոտ ապագայում Հայաստանն առհասարակ հարաժեշտ կտա ավտորիտար իրականությանը՝ ԵՏՄ-ին:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...