Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա Հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար:

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ, և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է: Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօերն Արմեն Չարչյանը իր համար նման բժշկական պատմություն հորինի, և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:

Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ: Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակիցը լինելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին: Ինչ վերաբերվում է գիշերամիզությամբ տառապելու հետ կապված պատմությանը, սա ևս չանցնող տրյուկ է, քանի որ նման հիվանդությամբ տառապելու փաստացի ապացույցներ գոյություն չունեն: Այնպես որ Քոչարյանը ստիպված է լինելու մասնակցել դատավարությանը և կրելու իր բաժին պատասխանատվությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...