Հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին, ով տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկվածն իր ընկերոջ հետ «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...