ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով իր դեմ ընթացող ակցիաներին նկատեց «Այս ակցիաներում կան քաղաքական ուղղորդումներ, բայց կան խմբեր, ովքեր ունեն մտահոգություններ, նրանց հետ կհանդիպենք»: