«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը տեղի կունենա ՀՖՖ գործկոմի նիստ, որը կարող է շրջադարձային լինել ստեղծված իրավիճակում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր գործկոմի անդամները անվստահություն կհայտնեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին: Նշենք, որ այս լարվածությունն առաջացավ, երբ ՀՖՖ նախագահը առանց գործկոմի հետ համաձայնեցնելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին»:

Spread the love