Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին երկրի պատմության մեջ լավագույն նախագահ է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության համար, այլ այն բանի համար, որ ուղղակիորեն հայտարարում է իր նպատակների մասին, ներառյալ՝ նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկության։

«Նա առավել թափանցիկ է»,-հստակեցրել է իր միտքը Բաշար Ասադը։

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղարությունը։

Նշվում է, որ պատժամիջոցային ցանկը կհամալրի Իրանի շինարարական սեկտորը, որը «ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»։ Դրա հետ կապված՝ արգելք է սահմանվել Իրանին չմշակված կամ կիսամշակված մետաղներ, գրաֆիտ, քարածուխ և ծրագրային ապահովում մատակարարելու կամ փոխանցելու վրա։

Պատժամիջոցներն առնչվել են նաև Իրանի միջուկային ծրագրին։ Արգելքի ներքո են հայտնվել նաև նյութի 4 տեսակ, որոնք կարող են գործածվել միջուկային կամ հրթիռային ծրագրերում։