horoskop

Խոյ

Խոյերը նորից կարող են բախվել խոչընդոտների: Գործերում ձգձգումների պատճառ կարող են դառնալ ձեր կամ ուրիշի կասկածները, մինչև վերջ չմտածված դետալները, մշուշոտ արտաքին հանգամանքները, թյուրիմացությունները: Հնարավոր է տարաձայնություն կամքի և զգացմունքների միջև: Եթե դուք տպավորվող եք, ձեզ կարող է կանգնեցնել վատ նախազգացումը, ակնարկը, նշանը: Օրը հարմար է ծրագրերը հավելյալ ստուգելու համար:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապեցնել իրադարձությունները: Եթե իրավիճակը կրիտիկական չէ, խելամիտ կլինի սպասել մի քանի օր և հետո միայն անցնել ծրագրած գործին: Վաղաժամ սկսած գործը կարող է հանդիպել բազմաթիվ խոչընդոտների, ծրագրերը կարող են իրականանալ մասնակի կամ ոչ այնպես, ինչպես մտածված էին: Հնարավոր է, որ դեռևս պատրաստ չեք նոր սխրանքների, փակված չեն հին թեմաները, կամ վրա չի հասել անհրաժեշտ օգնությունը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են հայտնվել ճամփաբաժանում: Նոր գործերով ակտիվորեն զբաղվելու փոխարեն կարող եք ստիպված լինել նորից լուծել ծանոթ հարցերը: Բացառված չեն թյուրըմբռնման պահերը ձեր և ձեզ համար կարևոր մարդկանց միջև: Արտաքին իրադարձությունների անորոշությանը կարող է գումարվել նաև էներգիայի, հավաքվածության պակասը: Ավելի լավ է չհաստատել ծրագրերը, չշտապել վերջնական ընտրության կամ հայտարարության հարցում:

Խեցգետին

Խեցգետինները կարող են ապավինել հոտառությանը, սակայն իրենց իրազեկության շրջանակներում: Լավագույն արդյունքը և բավարարվածության զգացումը խոստանում են ստեղծագործական զբաղմունքները, անձնական նամակագրությունը: Գործնական բանակցությունները քիչ արդյունավետ են: Ճշգրտման կարիք են զգում իրավական նրբությունները: Չարժե ընտրել ճանապարհորդության համար երթուղիներ, զբաղվել արտասահման մեկնելու համար փաստաթղթերով:

Առյուծ

Առյուծների մոտ այսօր հնարավոր է չափից ավելի զգացմունքայնություն, բացառված չէ ֆիզիկական կամ հոգեկան տոնուսի անբավարարությունը: Շատ բաների մասին պատկերացումը կարող է աղավաղված լինել՝ ինչպես արտաքին հանգամանքներով պայմանավորված, այնպես էլ ներքին անհամաձայնության պատճառով: Էական դեր կխաղա տրամադրությունը: Խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել ակտիվությունը, հետաձգել ելույթը, կարևոր հանդիպումները, ժամադրությունները:

Կույս

Կույսերին կարևոր է պահպանել կապերը: Գործընկերների, ատյանների, մտերիմ մարդկանց հետ հարաբերություններն այսօր զուրկ են որոշակիությունից, հնարավոր են վստահության հետ կապված դժվարություններ: Փոխըմբռնումը դժվար կլինի, եթե դիպչում են հին առանցքային հակասություններին: Կարող է դերակատարություն ունենալ ինտուիցիան: Չարժե բարձրաձայնել ձեր կարծիքը, քանի դեռ չի արտահայտվել զրուցակիցը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում փոքրիկ դադար վերցնել գործերում, հատկապես, եթե պետք է հարմարվեք նոր ռեժիմի: Վճռական գործողություններից և նոր ուղղությամբ արմատական քայլերից ավելի լավ է հրաժարվել: Առաջին տեղում ստիպված կլինեք դնել առօրյա գործընթացները, առողջությունը, մաքրությունը, հակասությունների վերացումը: Հնարավոր է ստիպված լինեք խորասուզվել անցյալում, որպեսզի գտնեք խնդիրների արմատը:

Կարիճ

Կարիճներն այսօր ինտուիտիվ կերպով կընտրեն իրենց համար հարմար ուղին: Հնարավոր է փորձեք խուսափել խնդիրներից, հետաձգել փոփոխությունները, խուսափել պատասխանատվությունից: Աստղերը հուշում են, որ իրավունք ունեք հանգստի և ազատ ստեղծագործության, սակայն խորհուրդ չեն տալիս լիովին թուլանալ: Կարելի է հետաձգել աշխատատար ռիսկային նախաձեռնությունները, տնային վերաձևավորումները, նոր աշխատանքների մեկնարկը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր կարող են լավագույն վիճակում չգտնվել: Կարող է զգացվել ներքին վստահության պակասը, ինչ-որ թուլություն: Հնարավոր է սուր արձագանք տնային իրադարձություններին՝ հատկապես քաոսին և անորոշությանը, հարմարավետության և ըմբռնման պակասին: Ընտանեկան իրադարձությունները կամ այլ հանգամանքներ կարող են ստիպել հետաձգել նոր հետաքրքիր գործը: Օգտակար կլինի կարգի բերել ձեր տիրույթները:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը հակասական է, բարձրանում է կասկածների, թյուրիմացությունների հավանականությունը: Սա ձեր օրն է, եթե սիրում եք հանելուկներ, ինտրիգներ, հետախուզություններ, դեմ չեք միայնանալ, վերընթերցել ձեր սիրելի գիրքը, երազել: Վաղաժամ ակտիվությունից ավելի լավ է խուսափել, քանի որ կարող է դեռ հաշվարկված չլինել օգուտների և վնասների հավասարակշռությունը: Որպեսզի շփումը հաջող անցնի, չարժե միանգամից բացել ձեր խաղաքարտերը:

Ջրհոս

Ջրհոսներն ավելի շատ ազատություն են ստանում, սակայն այսօր դժվար կլինի այն ճիշտ տնօրինել: Հնարավոր է ինչ-որ բան ձեզ շեղի, ցրի ուշադրությունը, բթացնի զգոնությունը: Կարող են դեռ հաստատված չլինել անհրաժեշտ կապերը: Նպատակի վրա կենտրոնացմանը կարող է խանգարել զգացմունքայնությունը, ցանկությունների անկայունությունը: Պատահականության կամ անորոշության տարրը կարող է մոլորության մեջ գցել, խախտել ծրագրերը, հետաձգել կարևոր գործի մեկնարկը:

Ձկներ

Ձկներին կարևոր է չընկնել պատրանքների մեջ, այլապես առաջընթացի փոխարեն տեղում կդոփեք: Ինտուիցիային վստահելուց և հույսերին ազատություն տալուց առաջ արժե գլուխ հանել օբյեկտիվ իրականության պահանջներից: Ձեզ վրա կարող է համակարգային սահմանափակում դնել պաշտոնը, մասնագիտությունը, առողջական վիճակը: Կարող է լիակատար վստահություն և թափանցիկություն չլինել վերադաս անձանց, ատյանների հետ հարաբերություններում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...