Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմը հրաժարական են տվել

- in Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ Գործադիր կոմիտեն հրաժարական են տվել:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը:

«Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,- ասել է Վանեցյանը:

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբենյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,- ասել է Ռուբենյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...