Artsvik minasyan

ՀՀ քնչական կոմիտեն հաստատեց «Փաստինֆո»-ի տեղեկությունն այն մասին, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

«Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակում հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխանցեց ՔԿ դեպարտամնետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...