OSCE

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Կայացած ընտրությունները չէին համապատասխանում դեմոկրատական ընտրությունների կարևոր միջազգային չափորոշիչներին»,- հայտարարել է Սեդերֆելտը:

«Մենք ցավոք, հերթական անգամ եկանք այն եզրակացությանը, որ իրավական բազան չի համապատասխանում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»,- նշել է առաքելության ղեկավարը: Իր հերթին ԵԱՀԿ-ի Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն հայտարարել է, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում սահմանափակված էին Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք ազատություններ:

«Մենք դարձանք մի շարք ազատությունների սահմանափակման վկաները, որոնք երաշխավորված են Բելառուսի Հանրապետության Սահմանադրությամբ»,- ասել է Բյուրոյի առաքելության ղեկավար Կորիեն Յոնկերը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...