Գագիկ Ծառուկյանը՝ համասեռամոլության մասին և առաջարկը

Gagik Carukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագծերի դեմ առաջացած դժգոհությանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Ընտանեկան օրենսգրքում, որպեսզի Հայաստանում օրենքով արգելվի նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը:

«Երեկվա իրավիճակը դուք կարող եք նայել, որևիցե մեկին վիրավորական բան չի եղել, այլ հիմնական Բարգավաճ Հայաստան կուսակցության սկզբունքը, մոտեցումը, տեսակետն է, որը շատ հարգալից Պետրոսյան Գևորգը ներկայացրել ա: Կարաք 7 անգամ նայեք, որևիցե մեկին վիրավորելու ցանկություն չկա: Իսկ Պետրոսյան Գևորգի հետ մենք հանդիպման էինք երեկ, իրար հետ գնացել ենք հանդիպման: Ուրիշ ոչ մի բան չի եղել: Թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե ինքը նույնպես կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը, Ծառուկյանը պատասխանեց. «Այո, հալալ ա, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա որպես հայ քրիստոնյա, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, Աստվածաշունչ… մեր համար անընդունելի է, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող ա պատկերացնել, նրա դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, որը Բարգավաճ Հայաստան կուսակցության համար՝ սկսած Ծառուկյանից, դա անընդունելի ա: Ինչ ուզում ա թող ասեն, թող ասեն՝ մենք հետամնաց ենք, մեր համար դա անընդունելի ա: Մենք ասում ենք՝ բերեք օրենք ընդունենք, որ դա մեկ անգամ ևս փակենք»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ նաև հարցին, թե ինչու են դեմ Ստամբուլյան կոնվենցիային:

«Ես ձեզ մի բան ասեմ, միշտ էլ Ծառուկյանը անկեղծ ա պատասխանել: Եթե Ստամբուլյան կոնվեցիային ուզում են դնեն, որ՝ սա մենք բռնության դեմ ենք ուզում անենք, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե այսօր բռնության դեմ ա պայքարը, խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ կրկնակի, եռակի պատիժներ դնենք, բայց տողատակերով չենք ընդունում, դա մեր համար անընդունելի ա»,- ասաց Ծառուկյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments