«Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնել ցանկացողներ կան, հիմա պատրաստվում է աճուրդի տարբերակը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Հուսով ենք, որ կառավարության որոշման նախագիծը շուտով կներկայացվի և կընդունվի», – ասաց Բաբայանը:

Հարցին, թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Բաբայանը նշեց, որ ամեն ինչ արվում է հյուրանոցի համար հնարվորինս շուտ սեփականատեր գտնելու համար:

«Եթե ոչ այս ամսվա վերջ, ապա դեկտեմբերի սկզբին», – նշեց նա:

Նարեկ Բաբայանն անդրադարձավ մի քանի հարցերի, այդ թվում Սարհատ Պետրոսյան-Տիգրան Ավինյան հարաբերությունների, իր հնարավոր ազատման եւ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետ կապված հարցերին:

«Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկզբին կավարտեն գործընթացը: Հետաքրքրվողներ կան, մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Եվ հուսով ենք, որ շատ շուտով կառավարության որոշման նախագիծը կներկայացնենք, և այն արագ կընդունվի՝ աճուրդով վաճառքի վերաբերյալ: Այս ընթացքում հետաքրքրվողներ են եղել հայազգի, բայց ոչ ՀՀ-ից: Նրանց թիվը կարծես ավելանում է»,- ասաց Բաբայանը:

Հիշեցենենք, որ սեպտեմբերին կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ Հարկային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, անցել էր ՀՀ կառավարությանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...