gorbachov-mikhayil

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե ով է հրահրել ԽՍՀՄ փլուզումը: Նրա խոսքերը մեջբերում է գերմանական Der Spiegel պարբերականը:

«Նրանք, ովքեր հեղաշրջումը կազմակերպեցին 1991-ի օգոստոսին և հեղաշրջումից հետո ԽՍՀՄ նախագահի թուլացած դիրքը օգտագործեցին, պատասխանատու են պերեստրոյկայի ավարտի և Խորհրդային Միության փլուզման համար», – ասել է Գորբաչովը:

Նա հավելել է, որ գիտակցում էր պերեստրոյկայի հնարավոր ռիսկերի մասին, բայց երկրի ողջ ղեկավարությունը հասկացել էր, որ անհրաժեշտ են փոփոխություններ:

«Անհնար էր ապրել ինչպես նախկինում, և պերեստրոյկայի էական մասը արտաքին քաղաքականության ոլորտում նոր մտածելակերպն էր, որը ներառում էր ինչպես համընդհանուր արժեքներ, այնպես էլ միջուկային զինաթափում, ինչպես նաև ընտրության ազատություն»,- պարզաբանել է խորհրդային վերջին ղեկավարը:

Նա շեշտել է, որ չի ափսոսում պերեստրոյկայի համար, բայց խոստովանել է, որ բարեփոխումների ճանապարհին կային սխալներ, և կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երբեք չի վերադառնա տոտալիտար համակարգին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...