Atrchanak

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարար Փայլակ Հայրապետյանի թոռը ի վիճակի չէ ցուցմունք տալ և գտնվում է հիվանդանոցում, իսկ, ահա, նրա հետ մեքենայում եղած անձը իրավապահներին ցուցմունք է տվել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` 56-ամյա տղամարդը ցուցմունք է տվել` հայտնելով, որ ինքը չի տեսել, թե ովքեր են եղել մեքենայում, իր համար կատարվածը անսպասելի էր, և անգամ չունի կասկածներ, թե ովքեր կարող էին իրենց վրա կրակել:

Նշենք, որ 2019թ. նոյեմբերի 1-ին հետապնդել են Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռանը` 29-ամյա Փայլակ Հարապետյանին, և 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց են արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստ որի` 29-ամյա երիտասարդը և 54-ամյա տղամարդը տուժող են ճանաչվել: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` 29-ամյա երիտասարդը Փայլակ Հայրապետյանն է, որը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ երիտասարդի հայրն էլ` Հովիկ Հայրապետյանը, Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...