Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

- in Իրավունք, Մամուլ

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:

Բաղդասարյանն այսպիսով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնկան համաձայնությամբ):

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։  Այս մասինն հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պատոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...