Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ

- in Մամուլ
LGHH

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիտորդական առաքելություն կիրականացնի հաջորդ տարվա գարնանը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի և ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցի հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է հետևողականորեն հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, իսկ խորհրդարանական դիվանագիտությունը դրա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է»,- ասում է Ռուդիկ Հյուսնունցը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...