Դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի. Զոհրաբ Մնացականյանը Լավրովի այցի եւ կենսալաբորատորիաների մասին

- in Կեղտոտ լվացք
Sergey Lavrov

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցին Հայաստան ու այն տեղեկատվությանը, որ այցի ընթացքում ստորագրվելու է համաձայնագիր, ըստ որի՝ ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն կունենան ռուս մասնագետները:

Մնացականյանն ասաց, որ Լավորվի այցը լինելու է պաշտոնական այց:

«Դա պաշտոնական այց է մեր ռազմավարական գործընկեր երկրի արտաքին գործերի նախարարի կողմից: Եվ վստահ եմ, նկատել եք, որ մենք ունենք բավական դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմանի, թե տարածաշրջանային հարցերով, թե գլոբալ առումով: Մենք ունենք տարածաշրջանային զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին և սա նույնպես մեր համագործակցության ու երկխոսության թեմա է», – հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է լաբորատորիաների մասով հուշագրին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երբ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ կկարողանան խոսել: «Որևէ այլ բաներ, որոնք վերաբերում են աղբյուրների արտահայտածին, դա որևէ ազդեցություն չունի մեզ վրա: Եվ շատ հարմար բան չէ, երբ դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի», – ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments