Երևանում գտնվող կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքն ապահովող փաստաթուղթը համաձայնեցման փուլում է:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախաար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Լավրովը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ոչ միայն ԱԳՆ, այլ նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների գծով: Նրա խոսքով, բանակցությունները ավարտված են, փաստաթուղթը համաձայնեցում է անցնում երկրներում և հույս ունեն մոտ ժամանակներս կստորագրվի փաստաթուղթը, որով, Լավրովի խոսքով, լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության համար:

Տեղեկացնենք, որ լաբորատորիան կառուցվել է ամերիկյան ֆինանսավորմամբ:

ՀՀ-ՌԴ երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով», – ասաց ԱԳ նախարարը:

Մնացականյանն ասավ, որ ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգում ՌԴ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել են Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...