Թալանչիների ապստամբության մեկնարկ է

eshelon ishxanutyun

Ինչպես գիտեք՝ դատարանը հրապարակել է որոշում, որում ասվում է, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի՝ նա կմնա կալանքի տակ։

Հատկապես այս որոշումից հետո նախկին իշխանությունների մեդիա գրոհները խոսում են այն մասին, որ դատական բուն գործընթացն արդեն շատ մոտ է, և ցուցմունքների հրապարակման պահը մոտեցել է։ Դա այդպե՞ս է` հարցին Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց․ «Լավ կլինի, որ մեղադրանքը հնչեցնենք ամբողջությամբ։ Այսինքն՝ ոչ միայն սահմանադրական կարգը խախտելու մեջ է նա մեղադրվում, այլ նաև խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։ Մեկ-երկու օր առաջ լսեցի Սիլվա Համբարձումյանի հարցազրույցը, որի ժամանակ տիկինը հստակ պնդում էր, որ կներկայացնի հավելյալ մանրամասներ այդ կաշառքի հետ կապված։ Հաշվի առնելով նաև այն, թե հետագայում ինչ փունջ մեղադրանքներ կարող են առաջանալ, ապա կարծում եմ՝ շատ բնական է, որ խափանման միջոցը չի փոխվել: Թալանչիների ապստամբության մեկնարկ․ Քոչարյանը «դրսից տղա» բերելու միտում ունի»։

Հավելյալ մեղադրանքներ ասելով՝ նկատի ունեք Հյուսիսային պողոտա՞ն, «Առագաստ» սրճարա՞նը` հարցին Կարապետ Ռուբինյանը պատասխանեց․ «Ոչ միայն։ Դրանց պետք է ավելացնել Հոկտեմբերի 27-ը։ Նա Հոկտեմբերի 27-ի գործող անձերից մեկն էր ու հիմնական շահառուն։ Ես վստահ եմ, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացվելու է, քանի որ հարցականներ շատ են մնացել, կասկածելի դրվագները շատ են, և ակնհայտ է, որ նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի գործը կոծկվի։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին դրսի ուժերի միջամտությանը, ապա ասեմ, որ ես այնքան էլ արժանահավատ չեմ համարում դա։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա չեմ կարծում, որ դա մի այնպիսի մահացու վտանգ է, որից ելնելով՝ պետք է ներել բացահայտված կազմակերպիչներին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...