ՀՖՖ նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցում աղմուկ բարձրացնելու պատճառը հնարավո՞ր է քաղաքական շահարկումներն են:

«Ես իմ հրաժարականից հետո աշխատում եմ հանրային հայտարարություններ չանել, որևէ մասնակցություն չեմ ունենում այս կամ այն հայտարարություններին, բայց իմ ցանկացած քայլ՝ երկրից բացակայել, սրճարան գնալ, մեկի հետ հանդիպել, դառնում է քննարկման առարկա: Դա էլ հերիք չէ, իմ հրաժարականից հետո որոշ լրատմավիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին: Այդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել, ես մշտապես կարող եմ հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել՝ այն բոլոր տեղեկությունները որոնք տարածվում են իմ մասին և փորձում են սևանցնել ինձ, իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...