Իմ քայլի պատգամավորների միջև միջադեպ է տեղի ունեցել

- in Հասարակություն

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների միջև այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Քառօրյա նիստերի մեկնարկից քիչ անց մի խումբ պատգամավորներ վրդովված դուրս են եկել նիստերի դահլիճից, այնուհետև միջանցքում հրմշտոց է տեղի ունեցել Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի ու նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի միջև։

Նրանց հանգստացրել են խմբակցության այլ պատգամավորները ովքեր հավաքվել էին խմբակցության սենյակում։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորները հերքեցին, թե որևէ միջադեպ է եղել, այնինչ Հակոբ Սիմիդյանը հաստատեց, սակայն չմանրամասնեց, թե որն է եղել վիճաբանության պատճառը։ «Մենք պարոն Աթաբեկյանի հետ ընկերներ ենք, ոչ մի խնդիր չկա»,- լրագրողներին ասաց Սիմիդյանը։

Նա հավելեց, որ ընկերներով խոսում էին։ «Մի քիչ բարձր տոների մեջ խոսացինք, պատմություն դառավ։ Իմ դահլիճից դուրս գալը մեր ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չէր։ Երկու բառ զրուցել ենք, ավարտել ենք, ոչ մի հրմշտոց, քաշքշոց չի եղել»,- հավելեց Սիմիդյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...