Ինչու է Իմ քայլի պատգամավորը երաշխավորել Արսեն Բաբայանի համար

- in Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու որոշեց անձնական երաշխավորություն ներկայացնել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի կալանքը փոխելու համար։

«Ես քիչ առաջ տեղեկացա, որ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել։ Ինչպես Գլխավոր դատախազին ուղղված հիմնավորմանս մեջ եմ նշել՝ Արսեն Բաբայանին ճանաչում եմ դեռևս լրագրողական տարիներից, ճանաչում եմ նրա տեսակը։ Եվ կարծում եմ, որ այս փուլում սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։ Ես անձնական երաշխավարություն եմ տվել, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմինների պահանջով կներկայանա։ Երեկ եմ ներկայացրել, նաև վճարել եմ համապատասխան գումարը՝ կես միլիոն դրամ, և այսօր տեղեկացա, որ Գլխավոր դատախազը բավարարել է իմ միջնորդությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...