Gurgen Arsenyan

«Միշտ թեթև ժպիտով եմ հետևում Արայիկ Հարությունյանի ունեցվածքի մասին մամուլում տեղ գտնող տարբեր հայտարարություններին, որովհետև նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու մեջ անմիջական մասնակցություն եմ ունեցել»,- նշել է Արսենյանը՝ հիշեցնելով, որ 1997թ.-ին, լինելով «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ, հաստատել է Հարությունյանին բանկի Ասկերանի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակելու առաջարկը:

«Ես անձամբ նրան չէի ճանաչում, բայց կարճ ժամանակում մեզ հայտնի դարձավ, որ ունենք նախաձեռնող ու խելացի կառավարիչ, ինչն էլ հիմք հանդիսացավ նրան Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ տեղափոխելու և ղեկավար նշանակելու համար: Ապա նաև միջոցներ հատկացրեցինք հողագործությամբ զբաղվելու նպատակով»,- պատմել է Գ. Արսենյանը:

Իսկ թե որն է եղել այդ միջոցների հատկացման պատճառը, Գ. Արսենյանը պարզաբանել է տեսանյութում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

Այս մասին հայտնել են «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...