Խնդիրը բոլոլա սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյանը՝ նույնասեռականներին վերաբերող նախագծերի մասին

- in Կարծիք

«Այստեղ խնդիրը բոլոլա սարքելու մեջ է, նպատակը՝ քաղաքական»,- ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նույնասեռականների մասին նախագծերի շուրջ և ընդհանրապես վերջին շրջանի քննարկումներին։

Ըստ նրա՝ այստեղ խնդիրը օրակարգի մեջ թեմա գցելն է։ «Հեղափոխություններից հետո դա ընդունված է հասարակությունների մեջ՝ ազգայնական ու սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ինչ-որ ալիք բարձրացնելը։ Այնպես չի, որ մեր Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ։ Այստեղ նպատակը՝ այլասերված, այլասերությունը պաշտպանող, հայկականության հետ կապ չունեցող, միևնույն ժամանակ թուրքական և շատ վատ մշակույթ ունենալով ներսում՝ փորձել մարդկանց, ովքեր դրսում սովորել են, եկել են Հայաստան ու փորձում են երկրին օգուտ տան, Հայաստանը զարգացնեն, այդ մարդկանց սարքել սկսած սատանայապաշտից մինչև այլասերված։ Էս է նպատակը, նպատակը քաղաքական է։ Ուրեմն թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը, Իմ քայլը դաշինքը ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ և ամենա-ամենա խմբակցություն ու իշխանություն է։ Մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետև պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, ով որտեղ ոնց է քվեարկել, ինչի է խոսել և իրեն ոնց է պահել։ ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում ու ինչ են փորձում անել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...