Կեղտոտ, քան զուգարանակոնքը. ո՞րն է տան ամենավտանգավոր տեղը

- in Հասարակություն

Բոլորս զբաղվում ենք տան մաքրությամբ, բայց բացարձակապես բոլոր մանրէները վերացնել հնարավոր չէ:

Գիտնականներն անվանել են տան ամենակեղտոտ տեղը, որտեղ վտանգավոր մանրէներն ավելի շատ են: Փորձագետները նշում են, որ խոհանոցի լվացարանն ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը:

«Խոհանոցային լվացարաններում մարդիկ հալեցնում են սառեցված հում մսամթերքը կամ այնտեղ լվանում են հում հավի միսը, մինչդեռ նրանք ծուլանում են խոհանոցի լվացարանը պարբերաբար մաքրել կամ այն մանրակրկիտ չեն մաքրում: Ահա թե ինչու է ձեր շունը ջուր խմում զուգարանից: Նա ավելի խելացի է, քան կարծում եք», ասել է Արիզոնայի համալսարանի հանրային առողջապահության, բնապահպանական գիտությունների և իմունոլոգիայի պրոֆեսոր Չարլզ Հերբը:

Խոհանոցում ճաշ պատրաստելու ընթացքում ջրի կաթիլների և գոլորշու միջոցով գրեթե ամենուր տարածվում են սալմոնելան և աղիքային ցուպիկը: Այսպիսով, նույնիսկ մթերք կտրտելու համար նախատեսված տախտակը կարող է ավելի շատ մանրէներ պարունակել, քան զուգարանակոնքի նստատեղը, բացատրել է փորձագետը:

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել ոչ միայն խոհանոցային լվացարանների և տախտակների մաքրությանը, այլև խոհանոցի սեղանի մակերեսի, սառնարանի բռնակների և պահարանների մաքրությանը: Սպասք լվանալու սպունգը անհրաժեշտ է փոխել հինգից յոթ օրը մեկ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...