Erdoghan Putin

Կրեմլը բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի կայքում:

Նշվում է, որ երկխոսության ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ նախագծերի իրագործումը՝ դրանք գնահատելով դրական: Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են «Թուրքական հոսքը» շահագործման մեջ մտցնել մինչև 2019 թվականի վերջը:

Սիրիական հարցի քննարկումների շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխանակվել են մտքերով՝ կապված «Իդլիբ»-ի դեէսկալացիայի գոտում իրավիճակի հետ:

Պուտինն ու Էրդողանը նաև համաձայնեցրել են բարձր մակարդակով ապագա շփումների գրաֆիկը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...