Ինչ-որ փուլում, Հայաստանի նախկին ղեկավարությունը, Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշել է, որ Երևանը պետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցություններում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ռուսական կողմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկի մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններիս եղան:

Լավրովն ասաց, որ բանակցություններին կողմերի մասնկցության հարցը պետք է համաձայնեցնեն հենց կողմերը: Նա հիշեցրեց, որ երբ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը կնքվեց կողմերի միջև, այդ ժամանակ ու դրանից հետո ընթացող բանակցություններին Արցախը մաս էր կազմում: «Ինչ-որ փուլում ՀՀ իշխանությունները, նախկին նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Հայաստանը»,- ասաց նա: Լավորվը հավելեց, որ իրենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարող են նպաստել նրան, որ գործընթացն ընթանա ընդհանուր համաձայնությունների դաշտում:

«Բոլորի համար պարզ է, որ առանց Արցախի, Արցախի ժողովրդի համաձայնության ոչ մի բանակցություն հնարավոր չէ ավարտել, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի: Հենց դրանով էլ մենք առաջնորդվում ենք: Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա այսօր մեզ հետ հանդիպմանն ասաց: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարության մասին, ըստ որի՝ վերջնական համաձայնությունը պետք է բխի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի շահերից: Դրա հետ շատ դժվար է վիճել»,- հայտարարեց Լավրովը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...