Arayik Harutyunyan

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում խոսել էր նաև իր հնարավոր ձերբակալման մասին։

Այսօր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը դժվարացավ ասել՝ ինչպիսի տրամադրվածություն ունի Արցախի ժողովուրդը՝ Սերժ Սարգսյանի ձերբակալման մասին։

«Ժողովրդի կարծիքը իմանալու համար իրենց հարցրեք, ես չեմ հարցրել։ Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ ՀՀ նախկին նախագահը։ Բայց այն որ արդարադատության համակարգի բարեփոխումները դժվար է, մեծ դիմադրությամբ առաջ է գնում եւ համոզված եմ՝ որևէ մեկը Հայաստանում անհիմն չի ձերբակալվելու եւ չի պատժվելու», – հավելեց նա։

ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չէին մեզ համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով նախորդ իշխանությունների հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման մասին։

Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։ Այս մասին ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Նրանք, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե իշխանությունները ծախում են կամ հանձնում են, դավադիր ուժեր են։»,- նշեց նա:

Ոչ մեկի հետ խնդիր չունեմ Ղարաբաղում։ Այս մասին ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախի հերոս, նորաստեղծ «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մասին։ «Եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ինձ համար ինքը բարեկամ է։ Քաղաքական առումով մեր նպատակը նույնն է, բայց ունենք տարբեր ճանապարհներ»,- նշեց նա։

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները ուշագրավ զարգացումներ են ենթադրում։

Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն պատճառով, որ գործող նախագահ Բակո Սահակյանն այլևս չի առաջադրվելու, և փոփոխություն անպայման տեղի է ունենալու, այլև որովհետև սրանք առաջինն են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և մինչ այս պահը պաշտոնական Երևանը որևէ թեկնածուի սատարելու մասին հայտարարությամբ հանդես չի եկել, նկատելի չեն նաև անուղղակի աջակցության նշաններ։

Ինչպես հայտնի է՝ Արցախի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխություններ անելու ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությունը, ուստի վերջինս առաջադրվել չի կարողանա։ Հիմնական թեկնածուներն այս պահին մնում են Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, ի դեպ, այս օրերին Երևանում ակտիվ հանդիպումների մեջ է։ Նա և իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ ինչպես հայտնի է, Ա. Հարությունյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, ի տարբերություն Արցախի գործող և նախկին մի շարք պաշտոնյաների, բավականին դրական տրամադրվածություն ունի ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ Երևանն այնուամենայնիվ Արայիկ Հարությունյանի վրա խաղադրույք կանի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ակտիվորեն հետևում է Արցախի ներքաղաքական իրադարձություններին։ Ղևոնդյանն ասաց. «Երևանի մոտեցումը որոշակիորեն հայտնի է, Երևանն իր վարքագծով ցույց է տվել, որ Մասիս Մայիլյանն առավել ընդունելի թեկնածու է։ Արայիկ Հարությունյանի հանդիպումներն ու գործունեությունը առավելապես ուղղված են այն քաղաքական գործընթացին, որը կսահմանի այն դերը, որը նա կկատարի սրանից հետո։ Հնարավոր է՝ Արայիկ Հարությունյանը կարողանա Արցախում այնպիսի կոնսոլիդացիա ստեղծել, որ Երևանն ի վերջո աջակցի ոչ թե Մասիս Մայիլյանին, այլ Արայիկ Հարությունյանին։ Բայց այս պահին ամենայն հավանականությամբ քաղաքական խաղը գնում է այն ուղղությամբ, թե Մասիս Մայիլյանի ու Արայիկ Հարությունյանի դերաբաշխումն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի համաձայնության կգան իրար հետ՝ ով կգնա խորհրդարան, իսկ ով կդառնա նախագահ»։

Քաղաքագետը չի բացառում, որ երկուսն էլ առաջադրվեն, դուրս գան իրար դեմ, ինչն Արցախում քաղաքական դաշտը կտանի բևեռացման. «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում ինչ-որ համաձայնության կգան։ Երկու տարբերակն էլ հնարավոր են՝ համաձայնության դեպքում կարող է մեկն առաջադրվել, կարող է երկուսն էլ առաջադրվեն, ու ինչ-որ դերաբաշխում լինի առաջադրվելուց հետո՝ ինչ-որ ներքին պայմանավորվածության արդյունքում։ Հնարավոր է արդար խաղի կանոններով խաղան, ու ով ընտրվի՝ մյուսը, ըստ նախնական պայմանավորվածության, որոշակի դեր ստանա։ Դա ՝ նախնական պայմանավորվածության դեպքում, իսկ համաձայնության չգալու և իմ նշած բևեռացման դեպքում հնարավոր է գնան իրար դեմ ու տեսնեն, թե ում ռեսուրսներն ինչպիսին կլինեն, ու Երևանի աջակցությունն էլ այդ ռեսուրսներից մեկը կլինի»։

Ըստ Ղևոնդյանի՝ Երևանն իր վարքագծով, ըստ որոշակի տեղեկությունների, հենց սկզբից ավելի հակված է եղել Մասիս Մայիլյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանը Արցախում նախկին իշխանության հետ է ասոցացվում. «Սակայն ժամանակի ընթացքում քաղաքական կողմնորոշումները բավական փոխվում են, քաղաքական իրավիճակը փոխվում է, և հնարավոր է, որ Երևանն աջակցի ոչ թե Մասիս Մայիլյանին, այլ Արայիկ Հարությունյանին։ Ես ավելի հակված եմ մտածել, որ նույնիսկ այդ դեպքում կլինի որոշակի պայմանավորվածություն»։

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, ըստ մեր զրուցակցի, հաշվի առնելով նրա վերջին քաղաքական կողմնորոշվածությունը՝ նա ոչ մի հնարավորություն չունի հաղթանակի հասնելու։

Մեր այն հարցին՝ արդյոք Բալասանյանը չի՞ կարող համախմբել Արցախի հակաերևանյան իշխանության շերտերին, քաղաքագետը պատասխանեց. «Այդ հատվածի ռեսուրսները բավականին մեղմ են՝ համեմատած թե՛Արայիկ Հարությունյանի և թե՛ Մասիս Մայիլյանի ռեսուրսների հետ։ Այդ իսկ պատճառով այդ հատվածի կողմնորոշումը չի կարող այդքան մեծ կոնսոլիդացիա ապահովել, որի արդյունքում Վիտալի Բալասանյանը կարողանա մյուս թեկնածուների հետ մրցակցել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նախկին իշխանություններին պաշտպանող թևն ակնհայտ փոքրամասնություն է»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...