Atrchanak

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում բազմաթիվ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում իրավապահները գտել են փամփուշտների բազմաթիվ հետքերով ավտոմեքենա։

Այս պահին մեծ թվով իրավապահներ գործողություններ են իրականացնում Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ այնտեղ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս պահին Վաղարշապատ բժշկական կենտրոնում մոտ 30 տարեկան մի տղամարդու են վիրահատում, որը միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել։

Ամենայն հավանականությամբ բազմաթիվ կրակոցներ են հնչել, քանի որ դեպքի վայրում իրավապահները գտել են բազմաթիվ փամփուշտների հետքերով ավտոմեքենա, որը տուժած անձինն է։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Մեր տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկաններին կարճ ժամանակում հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...