mis

Էկոնոմիկայի նախարարության պարզաբանում 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ

Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին:

Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

  • Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 5 տոկոսային կետ։

 Ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված  այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար 2020 թվականի հունվարի 1-ից կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում 

  • Ընտանի թռչնի մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 3 տոկոսային կետով (22%-ից 25%).

0207 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի թռչնի միս(22%-ից 25%)

Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ. 22%2020թ. 25%

 

3 տոկոսային կետ ԱՄՆԲրազիլիա

Ուկրաինա

ԵԱՏՄ երկրներ

Բելգիա

Ընտանի թռչնի միս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից(ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից(վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41%): Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից ընտանի թռչնի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

2021 թվականից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխվելիք սակագնային քվոտաներից, որի շրջանակներում Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25% մաքսատուրքի դրույքաչափով:

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2017 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի 4%-ի չափով բարձրացում (10% դրույքաչափը գործել է 2015-2016 թվականներին, 2017 թվականին՝ 14%, 2018-ին՝ 18%, 2019-ին՝ 22% և 2020-ին՝ 25%), սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին զգալի գնաճ չի գրանցվել:

Մաքսատուրքի բարձրացման շրջանում հնարավոր էգնաճի զսպում նաև տեղական թռչնամսի արտադրության ծավալների աճի հնարավորության դեպքում։

  • Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 5 տոկոսային կետով (12.5%-ից 15%).

0202 ծածկագրին դասվող սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս

Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ.  12.5%2020թ.  15%

 

2.5 տոկոսային կետ ՀնդկաստանՈւկրաինա

Բրազիլիա

ԵԱՏՄ երկրներ

Իտալիա

Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից(ազատ առևտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից: Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է  կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

Ինչպես թռչնամսի դեպքում, այնպես էլ այստեղ 2021 թվականից Հայաստանն, օգտվելով  սակագնային քվոտաների բաշխումից, երրորդ երկրներից կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15% մաքսատուրքի դրույքաչափով:

  • Բրնձի մասով 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 3 տոկոսային կետով (3%-ից 6%).

1006 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող բրինձ(3%-ից 6%)

Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2019թ, 3%2020թ. 6%

 

3 տոկոսային կետ ԹաիլանդՊակիստան

ԵԱՏՄ երկրներ

Հնդկաստան

ԱՄՆ

Մաքսատուրքի բարձրացումը վերաբերում է բրնձի տարբեր տեսակներին, սակայն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համաձայնագրով հաստատված է Վիետնամից ԵԱՏՄ տարածք երկարահատիկ բրինձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա: Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվել էր 150 տոննա նշված երկարահատիկ բրինձ ներմուծել` 0% մաքսատուրքի դրույքաչափով, 2020 թվականին հնարավոր է ներմուծել 250 տոննա` առանց մաքսատուրքի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Շարունակաբար հնարավոր կլինի քվոտայի սահմանաչափը մեծացնել՝ զսպելով այդ տեսակի բրինձի գնի բարձրացումը:

Միաժամանակ, մի շարք զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում է գործող ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Դեպի Հայաստան բրնձի հիմնական ներմուծումը իրականացվում էվերոնշյալ դասի երկրներից, ուստի 2022 թվականից կիրառելով ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերը,նշված ապրանքատեսակի մասով հնարավոր կլինի օգտվել նաև գործող մաքսատուրքի 25%-ի չափով իջեցումից:

  • Արևածաղկի ձեթի ներկրման համարհունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2տոկոսային կետով (13%-ից 15%).

1512 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող արևածաղկի ձեթ՝ ոչ պակաս քան 10լ տարրայով (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.1 եվրո կգ-ի համար)

Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ. 12%2019թ, 13%

2020թ. 15%

 

2 տոկոսային կետ ԵԱՏՄ երկրներՈւկրաինա

Կիպրոս

Ֆրանսիա

Իտալիա

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2018 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին շոշափելի գնաճ չի գրանցվել:

Այս ապրանքատեսակի շուրջ 90%-ը հիմնականում ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից և Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), ընդ որում՝ վերջինիս դեպում ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ:

  • Կաթնամթերքի համար 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով(13%-ից 15%).

0402 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կաթնամթերք, այդ թվում` կաթ և սերուցք,կաթի փոշի

Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ, 11%2019թ. 13%

2020թ. 15%

 

2 տոկոսային կետ ԵԱՏՄ երկրներՈւկրաինա

Վրաստան

ԵՄ երկրներ

Նշված ապրանքատեսակի մասով նախորդ տարիներին ևս գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն նախորդ տարիներին շոշափելի գնաճ ևս չի գրանցվել:

Կաթնամթերի այն տեսակները, որոնց մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, Հայաստան էներմուծվում հիմնականում ԵԱՏՄ երկրներից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր, շուրջ 90%-ը), ինչպես նաև ԵՄ երկրներից։

  • Կարագի մաքսատուրքի բարձրացումը կլինի 2 տոկոսային կետով (13%-ից 15%)

 0405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կարագ (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.22 եվրո կգ-ի համար)

  Բարձրացում  Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ
2018թ, 11%2019թ. 13%

2020թ. 15%

2 տոկոսային կետ ԵՄ երկրներՈւկրաինա

ԵԱՏՄ երկրներ

Կարագ հիմնականում ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ուկրաինայից(ազատ առևտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երեք ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 35%): Հաշվի առնելով վերոգրյալը՝ հնարավոր ենգների որոշակի բարձրացումներ ԵՄ և այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում։

Այս հղումով (https://bit.ly/2NYaeRE) կարող եք ծանոթանալ 2020 թվականի հունվարի մեկից փոփոխվող բոլոր ապրանքների մաքսային դրույքաչափերին։

 Հետևյալ հղումով (https://bit.ly/2QEcVtD) կարող եք ծանոթանալ այն ապրանքների դրույքաչափերի ցանկին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսային դրույքաչափեր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...