Քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը Lragir.am-ի հետ հարցազրույցում հետաքրքիր մանրամասներ է հաղորդում ՀՅԴ-ի մասին:

Հրանտ Մարգարյան – Վահան Հովհաննիսյան շրջանը (1998-2018) ՀՅԴ-ի պատմության մեջ ամենամութ ժամանակահատվածն է: Ընտրական ձախողումներ, դաշինքներ Հանրապետական կուսակցության հետ։

Կամ ՀՅԴ-ն տեղյակ էր հին ռեժիմի մաֆիոզ համակարգին և նա հանցակից է, կամ նա տեղյակ չէր և միամիտ է: ՀՅԴ անդամները (Իրանից և Սփյուռքից) հավատում էին, որ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հետ դաշնակցական արժեքները երաշխավորված էին, բայց սխալվում էին։ Հրանտ Մարգարյանը կարծում էր, որ Հոմո դաշնակուս (Homo Dachnakus) արժեքներն ավելի բարձր էին, քան Հոմո սովետիկուս (Homo Sovieticus) արժեքները, ու դարձյալ սխալվում էր։

Կրկին ՀՅԴ-ի պաշտոնական հռետորաբանությունն այն է, որ Հայաստանի ՀՅԴ-ի և սփյուռքի ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ չկան, կա միայն մեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»: Բայց պայմանները, մշակույթները, քաղաքական միջավայրը տարբեր են, ուստի պարտադիր է, որ գործողության եղանակներն ու գործողությունները տարբեր լինեն: Նույնիսկ գաղափարների մեջ այդ հարցում կան տարաձայնություններ և բարեբախտաբար: Խնդիրն այն է, որ քանի դեռ ՀՅԴ-ն կարծում է, որ դա կուսակցություն է, ոչ թե կազմակերպություն, ՀՅԴ չի հասկանա աշխարհը և աշխարհը չի հասկանա իրեն: Երկու երկիր կա, որտեղ ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություն է, Հայաստանը և Լիբանանը, քանի որ այս երկու երկրներում ՀՅԴ-ն մասնակցում է ինստիտուցիոնալ խաղին: Ուրիշ տեղերում ՀՅԴ-ն կազմակերպություն է:

Ամփոփելու համար, ՀՅԴ-ն Հայկական ինտերնացիոնալ է` Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Internationale Socialiste) պատկերով: Բայց ՀՅԴ-ն շարունակում է ինքն իրեն որպես կուսակցություն մտածել: ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանը երբեք չի խոսել կուսակցության մասին, այլ խոսել է շարժման կամ կազմակերպության մասին: Նա այնքան առաջադիմական էր, որ պատրաստ էր փոխել ՀՅԴ անվանումը, եթե Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը միանա ՀՅԴ-ին: Դժբախտաբար, իրերը փոխվել են, ՀՅԴ-ն պակաս հավատարիմ է Քրիստափորին և ավելի հավատարիմ է ազգայնական-պահպանողական Սիմոն Զավարյանին։ Վերջինս շատ հեռու է առաջադեմ Ռոստոմից և շատ հեռու է դեմոկրատ Միքայել Վարանդյանից: Այսօր ՀՅԴ-ն միայն մի ձև է մտածում։ Կազմակերպության կանոնադրության մեջ հստակ գրված է. «ՀՅԴ-ում, իրավունքներ չկան, այլ միայն պարտականություններ»: Դա մեջբերում է Սիմոն Զավարյանից, որը կուսակցության կանոնների մասին օրենքով դարձել է նորմ: Կուսակցական ելույթ է, դա Դաշնակցական չէ :

Երբ Նիկոլ Աղբալյանը գրել է 1930-ականների «Մտածումներ Դաշնակցության մասին»-ը՝ նկարագրելու համար դաշնակցականների մոդելը, ըստ էության, անհրաժեշտ էր Դաշնակցականը փոխարինել Կուսակցականով: Երբ հիսուն տարի անց Հրաչ Տասնապետյանը գրեց «Ո՞վ է Դաշնակցականը», պետք է հասկանալ «Ո՞վ է Կուսակցականը»: Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլ Աղբալյանն ու Հրաչ Տասնապետյանը գրել են այդ տեքստերը ՀՅԴ ներքին ճգնաժամի պայմաններում: 1930-ական թվականներին կար « Մարդկոց շարժումը», իսկ 1970-ականներին ՝ «Յառաջ շարժում», Ֆրանսիայում:

Ղեկավարությունը ցանկանում էր արգելել բոլոր այլախոհներին օգտագործել «Դաշնակցութուն» բառը, բայց դա սխալ է: 30 կամ 40 տարվա դաշնակցական փորձառություն ունեցող անհատներին «Դաշնակցություն» բառը օգտագործելուց հրաժարվելը նման է մերժել տրոցկիստների կոմունիստ լինելու իրավունքը: Տրոցկիստները կոմունիստներ են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...