Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները:

Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։

Կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա։

Աղբյուրի փոխամցմամբ՝ երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը հանդարտվել է։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •