dat

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործի քննության ժամանակ այսօր վիճաբանություն տեղի ունեցավ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի և Երևանի դատախազ, դատարանում մեղադրանքը պաշտպանող Գևրոգ Բաղդասարյանի միջև: Կողմերը միմյանց կոպիտ բառապաշարով վիրավորանքներ հասցրին:

Միհրան Պողոսյանի ելույթը, որը դատախազների պատվեր կատարելու մասին էր, դուր չեկավ Գևորգ Բաղդասարյանին: Նա ասաց, որ առարկում է փաստաբանի հայտարարությունները:

«Ուրեմն ես ձեզ չեմ ընդհատում, դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ, է: Տեղդ նստի»,- դատախազին դիմեց փաստաբանը: «Տո էնքան կասեմ, դու չպտի ասես ով ինչ անի, արա, տեղդ նստի: Ի՞նչ ա նշանակում՝ ձենդ կտրի, կկտրենք ձենդ, չես իմանա»,- փաստաբանին դիմեց Երևանի դատախազը: Դատավորը այս միջադեպի պատճառով ընդմիջում հայտարարեց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...