HQC

ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։

Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։

«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...