Սյունիքի մարզում, նոյեմբերի 24-ին, իրավապահները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 25 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաև հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը, ով աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...